ՀՀ ՊՆ-ից Infocom-ի հետ զրույցում հաստատեցին, որ երեկ գիշեր 10 զինծառայող Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ միջին և թեթև վնասվածքներով:
Զինծառայողները վնասվածքներ են ստացել մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը, ՊՆ-ի վստահեցմամբ, հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։