Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։ 
 
Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։ 
 
Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը` այդ ծրագրերն արագ իրագործելու համար։ Նա ընդգծել է կրթության որակը բարձրացնելու, տեխնոլոգիական ոլորտում այլընտրանքային  կրթության միջոցով որակյալ կադրերի ապահովման անհրաժեշտությունը։ 
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ ձևավորելու համատեղ գործունեության առաջնահերթությունները։ 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով