Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հրվ. Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման համար նոր հնարավորություններ են բացել ՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների: Այս կարծիքն այսօր՝ մայիսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, գրում է EADaily լրատվականը:

«2020  թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համապարփակ զարգացման համար: Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», – ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով