Իսրայելը հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռի արձակման մասին |tert.am|

tert.am: Հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 4000 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, դրանցից 600-ն ընկել են անկլավի տարածքում: Այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից որսված հրթիռների բաժինը մոտավորապես 90% է:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով