Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աշխատանքների իրականացման համար |shantnews.am|

shantnews.am:  Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը։

Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։

Ըստ հայտարարության՝ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով