ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկման առարկա է դարձել Դուշանբեում ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի  նիստի ընթացքում: Այդ մասին ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա նաև քննարկման առարկա էր ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ժամանակ», -ասել է Զասը հանդիպումից հետո

Նրա խոսքերը մեջբերված են ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրության մեջ:

Ըստ Զասի, ՀԱՊԿ-ը ողջունում է «Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը»:

«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի», – նշել է Զասը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով