Իսրայելը պաղեստինյան ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար ԱՄՆ-ից ռազմական լրացուցիչ օգնություն չի խնդրել. Պենտագոն |tert.am|

tert.am: Իսրայելը պաղեստինյան ուժերի դեմ գործողություններ իրականացնելու համար ԱՄՆ-ից ռազմական լրացուցիչ օգնություն չի խնդրել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

«Իսրայելը ռազմական լրացուցիչ օգնություն ստանալու հարցով մեզ չի դիմել: Մենք, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ աջակցում ենք Իսրայելի ինքնապաշտպանվելու իրավունքը: Ինչպես գիտեք, մենք ռազմական ամուր հարաբերություններ ունենք Իսրայելի հետ, և նրանք այս իմաստով որևէ փոփոխություն չեն նկատել մեր կողմից»,- ասել է Քիրբին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով