Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ԱՊՀ երկրների զինված ուժերի հաղորդակցման համակարգի մասին համաձայնագիրը |tert.am|

tert.am: ՌԴ կառավարությունը երեքշաբթի Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի հաղորդակցման համատեղ համակարգի մասին համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային պորտալում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նկարագրության համաձայն՝ փաստաթուղթն ուղղված է ԱՊՀ երկրների զինված ուժերի կառավարման կայունության բարձրացմանը և հաղորդակցման կազմակերպման պահանջների իրականացմանը՝ դրանց միջև փոխգործակցության ապահովման նպատակներով:

Կապի միավորված համակարգի գործառնության ապահովման համար ՌԴ ՊՆ-ում ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի ղեկավարների հանձնաժողովին կից գործող մարմին կստեղծվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով