Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը Իսրայելի և Պաղեստինի միջև կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն |tert.am|

tert.am: Պաղեստինա-իսրայելական հակամարտության չդադարող ռմբակոծությունների ֆոնին Ֆրանսիան, Եգիպտոսը և Հորդանանը կրակի դադարեցմանն ուղղված բանակցություններ կանցկացնեն, հայտնում է Al Jazeera լրատվականը՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահական նստավայրի հայտարարությանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը պաղեստինա-իսրաելական հակամարտության կրակի դադարեցման վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն։

«Եռակողմ հանդիպումը նախևառաջ նպատակ ունի աշխատել արագ կրակի դադարեցման ուղղությամբ և կանխել հակամարտության շարունակությունը», – ասված է նախագահական նստավայրի տարածած հայտարարությանմեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով