Մերկելը Նեթանյահուին հավաստիացրել է Գերմանիայի կառավարության՝ Իսրայելին համերաշխություն հայտնելու մասին |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում աջակցություն է հայտնել Իսրայելի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կանցլերը կրկին խստորեն դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները և վարչապետին հավաստիացրել է ԳԴՀ կառավարության համերաշխության մասին: Նա ընդգծել է Իսրայելի՝ հարձակումներից պաշտպանվելու իրավունքը»,- մանրամասնել է Զայբերտը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով