Ադրբեջանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը

Մայիսի 16-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի միջեւ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Նախարարները քննարկել են ադրբեջանահայկական սահմանին վերջին լարվածությունը:

Բայրամովը նշել է, որ երկար ժամանակ անց միջոցառումներ են ձեռնարկվել՝ ուղղված Հայաստանի հետ սահմանի ամրապնդմանը՝ տեղեկացնելով նաև Հայաստանի հետ հետ ընթացող բանակցությունների մասին:

Բայրամովը ընդգծել է նաև սահմանային լարվածության ուռճացման ու քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով այդպիսի խնդիրների լուծման կարևորությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել նաև հետկոնֆլիկտային հարցերի շուրջ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով