Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ պայքարում պաղեստինցիներին աջակցելու մասին |news.am|

news.am: Իրանի Զինուժի ԻՀՊԿ կազմում «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Իսմայիլ Կանին հայտարարել է պաղեստինցի ժողովրդին Իրանի աջակցության մասին՝ բարձր գնահատելով դիմադրության ուժերի հաջողված ռազմական հակազդումը, գրում է Тasnim news-ը:

ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կանին հավաստիացրել է պաղեստինցիներին եւ ՀԱՄԱՍ-ին Իսլամական Հանրապետության մշտական աջակցության մեջ: Իրանցի հրամանատարը նաեւ կոշտ քննադատության է ենթարկել Շեյխ Ջարա Ալ Քուդս շրջանում եւ Գազայում իսրայելցիների գործողությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով