«Ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»․ Մերկելը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հրթիռակոծությունները |tert.am|

tert.am: Գերմանիան Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հակասեմական ցույցեր չի հանդուրժի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Զայբերտը հայտարարել է, որ «ցանկացած ոք, ով նման բողոքներն օգտագործում է հրեաների հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար, չարաշահում է ցույցերի իրավունքը»:

«Մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական ցույցեր»,- հայտնել նա։

Նա նաև ընդգծել է՝ Մերկելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի քաղաքների վրա շարունակվող հրթիռակոծությունները, և «ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»:

«Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել։

Մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով