Երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ։ Այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն եւ այս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ մեր հաղորդակցության հիմքն է։
Նա հայտնեց, որ այսօր բանակցություններն ընդհատվել են, եւ շարունակությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին։