Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
Խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, նախաձեռնությանն այսօր միացել էր նաև «Լուսավոր Հայաստանը»։ Արտահերթ նիստը հրավիրվում է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հարցով։