ԿԸՀ կայքում հրապարակվել է ընտրողների թիվը. 2018-ի համեմատ այն աճել է

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ:

Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է: Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երեւանը՝ 855 հազար 631: Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791:

Նշենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով