Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Այսօր Առաջին ալիքի եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվում, որ հակառակորդը կարողանում է գալ Հայաստանի տարածք, նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-նշեց Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով