Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները |armenpress.am|

armenpress.am: Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», – ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով