Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում գտնվող բնակելի շենք են ոչնչացրել |tert.am|

tert.am: Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի Ռիմալ շրջանում գտնվող 6 հարկանի բնակելի շենքին, որն ավերվել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով պաղեստինյան Wafa գործակալությանը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռը երկու հրթիռով հարձակում է կատարել Գազայի Ռիմալ տարածքում գտնվող «աթ-Թուրք» բնակելի 6 հարկանի շենքի վրա՝ այն վերածելով աղյուսների կույտի», – նշում է գործակալությունը:

Գործակալության տվյալներով` մոտակայքում գտնվող շենքերը նույնպես «զգալիորեն վնասվել են»:

Այս բարձրահարկ շենքը երեքշաբթի օրվանից սկսած` դարձել է 4-րդը Գազայի հատվածում, որն ավերվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով