Այաթոլլահ Խամենեին դատապարտել է Երուսաղեմում Իսրայելի կողմից ագրեսիան |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դատապարտել է Երուսաղեմում Իսրայելի կողմից ագրեսիան՝ նշելով, որ Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում, հայտնում է Tehran Times թերթը։

Անդրադառնալով Ալ Աքսա մզկիթում անպաշտպան պաղեստինցիների նկատմամբ իսրայելցիների դաժան հարձակումներին՝ Խամենեին նշել է, որ այդ հանցագործությունները տեղի են ունեցել աշխարհի աչքի առջև և բոլորը պետք է իրենց պարտքը համարեն դատապարտել այդ գործողությունները:

«Իսրայելը միայն ուժի լեզուն է հասկանում», – ասել է Խամենեին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով