Քիչ առաջ ՌԻԱ «Նովոստի»-ն, հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, տեղեկություն է տարածել, որ Սդերոտում բնակելի տան վրա ընկած հրթիռի հետևանքով մահացել է 6-ամյա երեխա:
Իսրայելը ենթարկվել է ՀԱՄԱՍ շարժման կողմից ծրագրված ահաբեկչական հարձակմանը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը:
«Իսրայելը ենթարկվում է ահաբեկչական հարվածների: Այն համակարգված ու ծրագրված է Համաս ահաբեկչական խմբավորման կողմից: Այն ուղղված է Իսրայելում միլիոնավոր խաղաղ բնակիչների դեմ»,- ասել է Հայաթը ճեպազրույցի ժամանակ: