ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և համաչափ պատասխանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքերով` ԵՄ-ն ընդունում է Իսրայելի «քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտության օրինականությունը», բայց Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ` ուժի կիրառման հարցում զսպվածության ցուցաբերմամբ»:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ իրավիճակի լիցքաթափման նպատակով կապի մեջ է մերձավորարևելյան տարածաշրջանի կողմերի և Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով քառյակի անդամների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով