tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ միջազգային հանրությունը պետք է «զսպող դաս տա Իսրայելին»:
«Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ուժեղ և զսպող դաս տա, այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում», – Russia Today-ի փոխանցմամբ` ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Էրդողանի խոսքով` «էսկալացիայի հետագա սրումը կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին և վճռական ու հստակ ազդանշան տա Իսրայելին հարձակումները դադարեցնելու վերաբերյալ»: