Սյունիքի փոխմարզպետը հերքում է լուրերը, թե հակառակորդը Սյունիքի մարզի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը կես ժամ առաջ Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։

Infocom-ի հարցին ի պատասխան՝ փոխմարզպետը հստակեցրեց, որ Սեւ լճի ուղղությամբ սահմանային ճշգրտումներ են տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այս պահին ճանապարհվում է դեպի Սեւ լիճ։

Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, թե մարտեր են ընթանում Սյունիքի մարզի՝ Իշխանասարի ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով