Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճով և անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքում և Երուսաղեմում ստեղծված իրավիճակով, այդ թվում՝ Գազայի հատվածում էսկալացիայով, ինչպես նաև օկուպացված Արևելյան Երուսաղեմում իրավիճակով: Այդ աճող էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Ներգրավված կողմերի հետ բոլոր մակարդակներում կապեր են հաստատվում, որպեսզի օգնենք ապաէսկալացիային»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով