Արցախի նախագահը ՀՀ նախկին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքը՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։

Նախագահը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը, որը նրան տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով