Լավրովն ու Չավուշօղլուն դատապարտել են Շեյխ Ջարրահ թաղամասից պաղեստինցիների վտարումը |tert.am|

tert.am: Մայիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտգործնախարարությանը:

«Արտաքին գործերի նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Պաղեստին-Իսրայել հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի մոտակայքում։

Նախարարները դատապարտել են իրենց բնօրրանից՝ Շեյխ Ջարահ թաղամասից պաղեստինցիների վտարումը և Մերձավոր Արևելքի կարգավորման համար միջազգային միջնորդների քառյակի հատուկ ներկայացուցիչների 2021 թ. մայիսի 8-ի համատեղ հայտարարության համաձայն նրանք կոչ են  արել այս հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում իրավիճակի հետագա սրմանը սպառնացող գործողություններ»,- ընդգծել են գերատեսչությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով