Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 10-ին ժամանել է Բաքու: Երեկոյան նախատեսված է նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարմանը:

Այցը կավարտվի մայիսի 11-ին, այդ օրը Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով