Ֆրանսիան մտահոգություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Լարվածությունն Արևելյան Երուսաղեմում մեծ մտահոգություն է առաջացնում, կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծությունները, որը միջազգային իրավունքի խախտում է համարվում?»,- ասվում է հայտարարության մեջ:

Փարիզը կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ հնարավորինս շուտ վերականգնելու հանգստությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 17-ին մտադիր է Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների ու իսրայելցիների միջև ապրիլի կեսերից սկսված բախումների հարցով նիստ գումարել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով