Հանցակազմ չկա. ՀՔԾ-ն մերժել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի եկամտի աղբյուրները թաքցնելու մասով քրգործի հարուցումը |tert.am|

tert.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից. «Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, ինչն էլ կասկած է առաջացրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով