24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզի 7 գյուղերում

Ղազարավան – Աշտարակ ջրատարի վթարով պայմանավորված, մայիսի 10-ին, ժամը 01.00-ից, մինչև մայիսի 11-ը, ժամը 01.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Կոշ, Արագածոտն, Ուջան, Շամիրամ, Նոր Եդեսիա, Դպրեվանք գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով