Ի պատասխան հրթիռների արձակման՝ իսրայելական տանկերը խոցել են ՀԱՄԱՍ-ի թիրախները |tert.am|

tert.am: Իսրայելական բանակի տանկերը հարված են հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռների և պայթուցիկով գնդերի արձակման:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բանակի մամուլի ծառայությանը հղումով:

Կիրակի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից արձակվել է երկու հրթիռ, որոնցից մեկը «որսացել է» «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Լույս երկուշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները Գազայից ևս 2 հրթիռի արձակում են գրանցել, որոնք պայթել են ավելի շուտ՝ չհասնելով նպատակին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով