Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Հերիքնազ Տիգրանյանը:

Օրենքի նախածգով առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու պայմանները:

Հեղինակները, մասնավորապես, առաջարկում են վարձու աշխատողին նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար. գործող կարգավորումների համաձայն՝ նպաստը վճարվում է սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից:

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով