Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գեղամ Հովեյանի ընտրության հարցը:

Թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

«Իմ քայլը» խմբակցության և խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Գեղամ Հովեյանի համառոտ կենսագրությունը:

Գեղամ Հովեյանը ծնվել է 1975թ. մարտի 1-ին, Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 2005-2007թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի Հանրային կառավարման բաժնում, ունի մագիստրոսի կոչում: Աշխատանքային գործունեության ընթացքում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: Գեղամ Հովեյանն արժանացել է նաև մի շարք պարգևների:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով