Թուրքիայում կխստացվի կորոնավիրուսային «լոքդաունը» |tert.am|

tert.am: Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից մի շարք լրացուցիչ միջոցառումներ են սահմանում` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

Նախարարության կարգադրության համաձայն` խանութներում (ներառյալ առցանց և սուպերմարկետներում) արգելվում է վաճառել ցանկացած ապրանք, որն առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակում չէ:

Այսպիսով, ալկոհոլի վաճառքի վերաբերյալ նախապես հայտարարված սահմանափակումներին ավելացվում է էլեկտրոնիկայի, խաղալիքների, գրենական պիտույքների, հագուստի և աքսեսուարների, տեքստիլի, մեքենայի սարքավորումների, գործիքների և ապակե արտադրանքի վաճառքի արգելք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով