tert.am: Նախագիծը, որը ներկայացվել է 2-րդ ընթերցմամբ քննարկման, և վստահ եմ, որ կքվեարկվի, իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր և խոսքի ազատության դեմ ուղղված կոնկրետ գործողություններ, և այս մասով իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, և ես ուզում եմ արձանագրել՝ այս նախագիծն ակնհայտորեն մի քանի քայլ հետ նախագիծ է: Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի քրեականացման օրենքի նոր նախագծին:
«Տևական ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքրեականացվի զրպարտություն և վիրավորանք ձևակերպումները, և հիմա ստացվում է՝ զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացվում են, և այդ նախագիծը խորհրդարան բերելով՝ մենք ուղղակի մամուլի ազատության դեմ կոնկրետ ոտնձգություն ենք անում»,- ասաց Թագուհի Թովմասյանը: