ԱՄՆ-ն և «Թալիբան»–ը չեն բացառել, որ ավելի շուտ կավարտեն Աֆղանստանից զորքերի դուրսբերումը |tert.am|

tert.am: Ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կարող է ավարտվել հուլիսի սկզբին, ԱՄՆ-ի և «Թալիբան»-ի ներկայացուցիչները քննարկում են այդ հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Tolo News հեռուստաալիքին:

Ըստ աղբյուրների, եթե այս հարցի շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, «Թալիբան»-ը կվերադառնա բանակցությունների և կմասնակցի Թուրքիայում Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին և ձեռնամուխ կլինի բռնության մակարդակի նվազեցմանը:

Փետրվարի վերջին Քաթարում կայացած արարողության ժամանակ Միացյալ Նահանգների և «Թալիբան»-ի ներկայացուցիչները փետրվարի վերջին ստորագրել են ավելի քան 18 տարվա հակամարտության ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է իսլամական հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում և բանտարկյալների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով