Եթե նախկինները չմասնակցեն, ԼՀԿ-ն կհաղթի արտահերթ ընտրություններում. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Պատգամավորը վստահ է՝ եթե նախկինները չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանը» կհաղթի արտահերթ ընտրություններում:

Էդմոն Մարուքյան  (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) – Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին շրջանի պրոցեսների արդյունքում, նաև՝ ընտրությունների մասնակցության իրենց հայտարարություններով, ամեն ինչով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը: Ես հայտարարել եմ պաշտոնապես, որ եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Ինչո՞ւ: Որովհետև այդ ուժերը շատ լավ գիտեն՝ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդն ավելի շատ կգնա ձայն կտա իշխանությանը, որ իրենք չգան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով