armenpress.am: Սիրիայում նախագահի թեկնածու Է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում Է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել Է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:
«Սահմանադրական դատարանն առաջին հայտարարության մեջ ընդգրկել Է երեք թեկնածուների՝ Աբդալլահ Սալյում Աբդալլահի, Բաշար Հաֆեզ Ասադի եւ Մահմուդ Ահմադ Մերիայի անունները»,-Լյահամն ասել Է մամուլի ասուլիսի ժամանակ:
Երեք օրվա ընթացքում Սիրիայի սահմանադրական դատարանը բողոքարկման կընդունի բոլոր հարցումներն այն թեկնածուների կողմից, ովքեր համաձայն չեն որոշման հետ: Սիրիայի սահմանադրության համաձայն, խորհրդարանը թեկնածուների հայտերն ընդունել Է նախընտրական արշավ սկսելու մասին հայտարարությունից հետո (ապրիլի 19-ից) տասն օրվա ընթացքում: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնց օգտին քվեարկել Է առնվազն 35 պատգամավոր: