Ոստիկանությունը հերքում է նախընտրական գործընթացներին իր միջամտության մասին լուրերը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին։

Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։

Ոստիկանությունը և՛ նախընտրական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով