ԵՊՀ-ում ևս մեկ պրոռեկտոր է ազատվել աշխատանքից |24news.am|

24News-ի տեղեկություններով ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել է աշխատանքից։ Նրա փոխարեն այս պաշտոնում նշանակվել է ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:

Ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը 24News-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը: Սա վերջին շրջանում թվով երկրորդ պրոռեկտորի աշխատանքից ազատումն է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով աշխատանքից ազատվել էր ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով