Google-ն ԱՄՆ-ի իշխանություններին նախազգուշացրել Է Huawei-ը սեւ ցուցակ մտցնելու ռիսկերի մասին. Financial Times |armenpress.am|

armenpress.am։ Google-ի ղեկավարությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է այն ռիսկերի մասին, որոնք կարող են երկրի ազգային անվտանգության համար ծագել, եթե Չինաստանի Huawei ընկերության նկատմամբ սահմանափակիչ միջոցները չվերացվեն: Հունիսի 7-ին այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով երեք աղբյուր:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել Է սեւ ցուցակ՝ ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով: Դրանից հետո Google-ը Huawei-ին զրկել Է Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներն ստանալու հնարավորությունից, որով հանդերձված են նրա արտադրության սմարթֆոնները:

Ավելի ուշ Google-ը հայտարարել Է, որ Huawei-ի սարքերի համար նորացումները մատչելի կլինեն առաջիկա 90 օրվա ընթացքում՝ ժամանակավոր թույլատրագրին համապատասխան, որը մայիսի 20-ին տվել են ԱՄՆ-ի իշխանությունները:

Google-ի համար հիմնական խնդիրը, հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ընկերության կողմից ծրագրային ապահովման իր սեփական տարբերակի մշակման հնարավորությունն Է, ինչն Android-ն ավելի խոցելի կդարձնի հաքերների գրոհների նկատմամբ:

«Google-ը կարծում Է, որ Huawei-ի հետ համագործակցության դադարեցումը վտանգավոր Է ԱՄՆ-ի համար Android-ի երկու գործառական համակարգերի՝ բնօրինակի եւ պատճենի ստեղծման հավանականության պատճառով»,- մեջբերում Է FT-ն աղբյուրի խոսքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով