Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպանի հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ

Հանդիպման ընթացքում հանձնակատարը ծանոթացել է ներկայացուցչության աշխատանքներին և առաջնահերթություններին:
 
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության նստավայրը Հայաստանի կառավարության առաջին սեփականությունն է իր պետական սահմաններից դուրս, որը հանդիսանում է ամերիկահայ գործարար Գևորգ Հովնանյանի և իր տիկնոջ նվիրատվությունը:

ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները կարևորել են գրասենյակի հետ այժմ առկա սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աշխատել և աջակցել գրասենյակի գործունեությանը։ Ներկաներին հատկապես հետաքրքրել է սփյուռքի ներուժի քարտեզագրման, երիտասարդ առաջնորդների, հայրենադարձներ ինտեգրման կենտրոնի ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը նաև ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը և խնդիրները։

Հաջորդ հանդիպումը Կանանց կարգավիճակի կոմիտե ՀԿ-ի համակարգող Հուրի Գուդելեկյանի և Կոլումբիայի համալսարանի Weatherhead East Asian Institute-ի տնօրեն Նիկոլ Վարդանյանի հետ է եղել։ Քննարկվել են կրթական և այլ ուղղություններով համագործակցության, Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողների ներուժի ներգրավման վերաբերյալ հարցեր։

Օրվա վերջին հանդիպումը կայացել է Armenian Wounded Heroes Fund-ի տնօրենների խորհրդի անդամ Ռազմիկ Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով