ԱՄՆ-ին դուր չի գալիս Թուրքիայի անկախ քաղաքականությունը. Հայոց ցեղասպանության ճանաչումը սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Թուրքիայի կայուն հավատարմությունն իր անկախ քաղաքականությանը մտահոգություններ է առաջացնում ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Այն ճանապարհը, որով Միացյալ Նահանգները փորձում է իր ձայնը բարձրացնել Անկարայի վրա` կապված հակաօդային պաշտպանության S-400 կայանների և Անկարայի այլ գործողությունների հետ, վկայում է այն մասին, որ Վաշինգտոնին դուր չի գալիս, թե ինչպես է Էրդողանը վստահորեն առաջնորդում Թուրքիային և այն, որ նրանք նախընտրում են ավելի չեզոք Թուրքիա», – ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը տագնապի ազդանշաններ է առաջացրել ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ում, ուստի նրանք հանդես են եկել Անկարայի դեմ կոշտ հայտարարություններով։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթն արտասանելուն` Պեսկովն ասել է. «Կարծում եմ՝ լայն առումով Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, սիրված «մտրակ և բլիթ» խաղի բաղկացուցիչ մասն է: Սա հայ ժողովրդի հանդեպ համակրանք ցուցաբերելու և Օսմանյան կայսրության ու Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն չէ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով