Վահան Քերոբյանը ԱՏՁՄ անդամների հետ քննարկել է ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Քննարկվել են ոլորտի զարգացմանը և առաջխաղացմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։

 
Վահան Քերոբյանն էլ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ միության անդամների հետ զրուցել է Հայաստանը ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու, ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ հարկային բարեփոխումների, Հայաստանում վենչուրային հիմնադրամներ ստեղծելու և ներգրավելու հնարավորությունների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով