Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով