armtimes.com: «Մենք լավ չենք հասկանում, թե երկրում ինչ գործընթացներ են մեկնարկել, առավելապես վարչապետի հրաժարականից հետո»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանը նշեց, որ կարող է «գռազ» գալ Վահագն Հովակիմյանի հետ.
«Ձեր այս փոփոխություններն իրականցացնելուց հետո, այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ: Դուք չգիտեք ձեր գլխի գալիքը, թե ինչ արհավիրք եք բերել մեր երկրի գլխին, այն ժամանակ, երբ հանգիստ արձագանքեցիք Մարտի 1-ի գործով դատական որոշմանը, ՍԴ-ի որոշմանը»:
Պատգամավորի խոսքով՝ հանցագործներին, պետության և պետականությանը պատերազմ հայտարարածներին, հայ ժողովրդին գնդակարահարածներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս է վառվում.
«Մենք էլ հիմա պրեմենտիվ միջոցներ ենք մտածում, թե էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա ազդեցություն ունենան»:
Բաբաջանյանը նշեց՝ այս փոփոխությունները չեն կարող հիմնարար լուծումներ գտնել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ, անկախ ու թափանցիկ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։