Նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը. ԲՀԿ-ական պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Այս օրերին ԲՀԿ-ում ավարտին են մոտենում նախընտրական ծրագրի մշակման աշխատանքները՝ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նա տեղեկացրեց, որ Ծառուկյանն անձամբ է ղեկավարում նախապատրաստական աշխատանքները: «Այո՛, առանձին ոլորտների հետ կապված թեզերը, նախընտրական հիմնադրույթները առաջարկում է հենց պարոն Ծառուկյանը»,- ասաց Տոնոյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին իրենք գնում են հաղթելու հաստատակամությամբ: «Մենք գնում ենք հունիսի 20-ի ընտրություններին, բնականաբար, հաղթելու և հաղթանակի դեպքում Գագիկ Ծառուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հաստատակամությամբ»,- նշեց Տոնոյանը:

Թե ովքեր կլինեն նախընտրական ցուցակում, ըստ Տոնոյանի, կորոշի ԲՀԿ քաղաքական խորհուրդը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով