lragir.am: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Անդրանիկ Քոչարյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե ինքը վերաձևակերպել է տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափը և ասում է՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց:
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ: «Մենք երբեք չենք ուզեցել և չենք ուզում պատերազմ: Մեր դիրքորոշումները, գործողություններն ու հայտարարությունները մշտապես եղել են կառուցողական և միտված խաղաղությանը»,- ասաց նա: