armtimes.com: «Արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին»:
Այս մասին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հարցին՝ առաջի՞ն անգամ է տեսահաղորդագրությունների այս մեթոդն օգտագործվում, Ամատունին դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ:
«Մենք աշխատում ենք կապի որակի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ: Ամեն բան կախված է նաև գործընթացում ընդգրկված իշխանությունների համաձայնությունից»: